Քարաթափում՝ Երևանի Սարալանջի պողոտայում. վնասվել է մեկ ավտոմեքենա

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին...
qaratapum

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով վնասվել է «Toyota Ipsum» մակնիշի (վարորդ՝ Գնել Խ.) ավտոմեքենայի աջակողմյան դիմային հատվածը. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը (մոտ 0.25 խմ

*

*