ԼՂՀ ՊԲ. այսօր լռության ժամ կհայտարարվի՝ կողմերը կփոխանակեն դիերը

Կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, այսօր ժամը 15:00-20:00-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի...
senor-hasratyan-sahman-lrutyan-jam

Կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, այսօր ժամը 15:00-20:00-ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում պահպանվելու է կրակի դադարեցման խիստ ռեժիմ՝ երկու կողմերի զինծառայողների դիակների որոնման եւ փոխանակման նպատակով:

Այս մասին «Երկիրն այսօրին» տեղեկարեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

Կազմակերպության, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի ռազմական հարցերով օգնականները եւս ներկա են լինելու եւ հետեւելու են գործընթացին:

Ի դեպ, Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ Ստեփանակերտի երկնքում վնասազերծվել է Ադրբեջանական անօդաչու սարք՝ նշելով, որ տեսանյութը եւս շուտով կտարածվի:

*

*