ՀՀ ՊՆ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել մարտական եւ ոչ մարտական կորուստների մասին՝ 92 զոհված/մահացած

ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների...
pn-sahman-iravichak-larvac

ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին ամփոփ տեղեկանք:

Մարտական կորուստներ՝

ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ`

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2,

Ընդամենը` 77 զոհ

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

 Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Մեկ Մեկնաբանություն
  • ՀՀ ՊՆ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել մարտական եւ ոչ մարտական կորուստների մասին՝ 92 զոհված/մահացած — Armenian National Committee of America
    14 апреля 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: ՀՀ ՊՆ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել մարտական եւ ոչ մար… […]

  • *

    *