Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ

Սահմանում ադրբեջանական կողմը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սահմանում ադրբեջանական կողմը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ:

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերն ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց):

Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է:

*

*