Սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
shamna-zinvor

Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

*

*