Գիշերը հակառակորդը ականանետեր, տարբեր տրամաչափի զենքեր եւ թռչող սարքեր է կիրառել

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում...
sahman

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի սահմանում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես, մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ)   ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա:

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:

Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է:

*

*