Սահմանին անհանգիստ է եղել. հակառակորդն ունի 2 սպայի եւ 1 շարքայինի կորուստ

Նրանք սպանվել են՝ հայկական զինուժի կողմից Ղազախի շրջանի ուղղությամբ դիվերսիոն հարձակումը կանխելիս։
SAHMAN-LARVAC-iravichak

Ադրբեջանական «Ապա» գործակալությունը հաղորդում է, որ մարտի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է ադրբեջանցի 2 սպա եւ մեկ շարքային զինվորական:

Ըստ գործակալության, նրանք սպանվել են՝ հայկական զինված ստորաբաժանումների կողմից Ղազախի շրջանի ուղղությամբ դիվերսիոն հարձակումը կանխելիս: Եվս մեկ զոհի մասին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին նախօրեին:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, վերջին օրերին սահմանային վիճակը լարված է եղել: Հակառակորդն ակտիվորեն գնդակոծել է Տավուշի եւ Արցախի բնակավայրերը: Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Ալիխանյանի վիճակն այժմ բավարար է։

Արկակոծման հետեւանքով վիրավորում է ստացել նաեւ Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Փիրումյանը, որը զբաղված էր գյուղատնտեսական աշխատանքներով:

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական կողմը տվել է խոստացված պատասխանը. հակահարվածը շարունակվել է մինչեւ հակառակորդի սանձվելը:

*

*