Հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետ է կիրառել

Անցնող գիշեր Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
sahman-ditaketum

Անցնող գիշեր Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

*

*