Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր, նռնականետեր եւ զենիթային համակարգ

Սահմանի ողջերկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:
sahman-qarorya-paterazm

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերն ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

Առաջնային գծի ողջերկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

Հյուսիսարևելյան  (Մարտակերտ) ուղղությամբ` ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (15 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Մեկ Մեկնաբանություն
  • Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր, նռնականետեր եւ զենիթային համակարգ — Armenian National Committee of America
    23 апреля 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր, նռնականետե… […]

  • *

    *