Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարը

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է...
sahman-iravichak-adrbejan-lxh

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել  կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները