Մարտունու ուղղությամբ դիրքերում զոհ ունենք

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը...
zinvor-zohvel

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Մեկ Մեկնաբանություն
  • Մարտունու ուղղությամբ դիրքերում զոհ ունենք — Armenian National Committee of America
    1 мая 2016 at 11:59

    […] Source: Yerkir Media Link: Մարտունու ուղղությամբ դիրքերում զոհ ունենք […]

  • *

    *