ԼՂՀ ՊԲ տեսանյութը. ադրբեջանական դիակները՝ Սեյսուլանի ուղղությամբ

Տեսանյութը եւս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ ավելի մեծ են, քանի պաշտոնապես նշվում է։
hh-pn-tesanyut

ԼՂՀ ՊԲ-ն նոր տեսանյութ է տարածել, որտեղ անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանվել են ադրբեջանական դիակները՝ Սեյսուլանի ուղղությամբ (Մարտակերտի գյուղերից)։

Տեսանյութը եւս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ ավելի մեծ են, քանի պաշտոնապես նշվում է։ Իսկ պաշտոնապես Բաքուն հայտարարել է 12 զինվորականի մահման մասին։

Պաշտպանության բանակի հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:

Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…»:

Դիտե՛ք տեսանյութը եւ ինքներդ հաշվե՛ք

*

*