Ադրբեջանական կողմին հանձնվել է 13 մարմին

Հայկական կողմին փոխանցված զոհված 18 զինծառայողների անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո միայն:
adrbejan-zoh

Հայկական կողմին փոխանցված զոհված 18 զինծառայողների անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո միայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապարակենք անունները»,-ասաց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 մարմին, այդ թվում՝ ուղղաթիռի օդաչուների:

«Մեր տարածքում 13 մարմին է եղել, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի բազմաթիվ  դիակներ: Նրանց թույլ է տրվել հավաքել դրանք։ Որոնումների գործընթացն այսօր էլ շարունակվելու է, հայկական կողմը դեռ ունի մեկ անհետ կորած»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

*

*