Մարտերը տարբեր ուղղություններով դեռ շարունակվում են — Երկիր Մեդիա

Մարտերը տարբեր ուղղություններով դեռ շարունակվում են

Հայկական կողմում մեծաքանակ կորուստների, տեղահանությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
sahman-iravichak-marter

Արցախում սահմանային իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- գրում է նա։

*

*