Ռումբի մասին ահազանգը կեղծ էր (լրացված)

Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ
gyumri-15-dproc1

Հոկտեմբերի 9-ին` ժամը 10:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է աշխատակազմի և աշակերտների տարհանում (411 աշակերտ և 58 ուսուցիչ) և տարածքի սահմանազատում:

Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

 

gyumri-15-dproc3

gyumri-15-dproc44

*

*