Վթար ՌԴ-ում՝ հայկական պետհամարանիշով մեքենայի մասնակցությամբ․ կան զոհեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
shtap-rusastan

Հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ․ «Lada Priora»-ն բախվել է հայկական պետհամարանիշով «KIA Optima» մեքենային։

Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում է։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց թվում՝ «Kia Optima»-ի ուղևոր հանդիսացող երկու հայազգի ՌԴ քաղաքացի (ծնված՝ 1971թ․-ին և 1989թ․-ին)։

Ըստ նախնական տվյալների՝ ավտոճանապարհին «Lada»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «KIA» մակնիշի մեքենային:

*

*