ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի, որոնց թվում կան նաև հայեր

Քաղաքացիներին տրամադրվել են վրաններ, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ:
lars

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ներկա պահին ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի, որոնցից 50 ազգությամբ հայ է: Քաղաքացիներին տրամադրվել են վրաններ, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Հիշեցնենք, որ հատուկ չվերթներով մեր հայրենակիցներին Հայաստան են տեղափոխում ՀՀ և ՌԴ կառավարությունների պայմանավորվածության արդյունքում, այն բանից հետո, երբ հունիսի 23-ին, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատվածը ամբողջովին փլուզվել էր, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի առաջին չվերթը, երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, չորրորդը՝ 19.02-ին, հինգերորդ չվերթը՝ հուլիսի 1-ին ժամը 13.20-ին, վեցերորդը՝ նույն օրը ՝ 18.11-ին:

Ընդհանուր առմամբ՝ 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել 234 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:

Մեկ Մեկնաբանություն
  • ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքացի, որոնց թվում կան նաև հայեր — Armenian National Committee of America
    2 июля 2016 at 23:59

    […] Source: Yerkir Media Link: ՌԴ-Վրաստան սահմանային անցակետում են գտնվում 144 քաղաքաց… […]

  • *

    *