Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել

Երթուղայինի եւ ավտոբուսի բախումից 13 մարդ էր մահացել
tver-vtar

Ռուսաստանի Տվերի մարզում երկօրյա սուգ է հայտարարվել: Նախօրեին «Ford Transit» մակնիշի երթուղայինի եւ ավտոբուսի բախումից մահացել է 13 մարդ: 4 ուղեւոր հոսպիտալացվել է ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ «Ford»-ը մեծ արագությամբ մխրճվել է ավտոբուսի մեջ: Ավտոբուսի մասերը շպրտվել են 10 մետր հեռավորության վրա: Մահացածների մեծ մասը Ռժեւ քաղաքի բնակիչներ են, որոնք Տվեր էին գնում աշխատանքի:

Հարուցվել է 2 քրեական գործ:

*

*