ՌԴ Կիրով քաղաքում շինարարական կռունկն ընկել է շենքի վրա, կա զոհ

Դժբախտ պատահարին զոհ է դարձել կռունկավարը
krunk-tun-plvacq-kirov

ՌԴ Կիրով քաղաքում շինարարական կռունկն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային բաժանմունքի հաղորդագրությանը։

Դժբախտ պատահարին զոհ է դարձել մեկ մարդ՝ կռունկավարը, վնասվածքներ են ստացել բնակելի տան մերձակայքում կատարվող շինաշխատանքներում ներգրավված մեկ մարդ եւ բնակելի շենքի մեկ բնակիչ։

*

*