Ավտովթարում զոհվածներից 3-ը ՌԴ, 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ են. անուններ

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն...
hrsahej-meqena,-rd

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հինգ անձանցից երեքը ՌԴ, երկուսը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունից:

Ավտովթարից զոհվել են.

Հունանյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի

Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի

Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի

Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի

Մամչենկո  Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի

Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը:

*

*