Ավտոբուսի վթարից տուժած 27 վիրավորներից 18-ը դուրս են գրվել հիվանդանոցից

Հիվանդանոցում շարունակում է մնալ 9 տուժած, որոնցից 5-ը՝ ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի:
vladikavkazi-mshakuyti-tun

Վերջին տեղեկությունները Մոսկվա- Երեւան ավտոբուսի վթարի տուժածների մասին: Հիվանդանոց տեղափոխված 27 վիրավորներից 18-ն արդեն դուրս են գրվել եւ մյուս ուղեւորների հետ տեղափոխվել են Վլադիկավկազի մշակույթի տանը բացված ժամանակավոր կացարան, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբանները։

Հիվանդանոցում շարունակում է մնալ 9 տուժած, որոնցից 5-ը՝ ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաեւ 9 տարեկան երեխա:

Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալների՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ի սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ Արտակարգ Իրավիճակների Նախարարության օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին եւ տուժածներին Երեւան տեղափոխելու նպատակով:

*

*