Ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել

Մահացածի մարմնի վրա առկա են կտրած-ծակած վնասվածքներ:
di

Արտակարգ պատահար Գյումրիում: Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ Գյումրու շտապբուժօգնության կայան կանչ է գրանցվել: Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է:

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևն է: Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, ծնունդով` Կրասնոդարից:

Մահացածի մարմնի վրա առկա են կտրած-ծակած վնասվածքներ: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով: Կա կասկածյալ, նա բերման է ենթարկվել:

 

*

*