«Քյարքիի ոլորաններում» տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է մահացել

Բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշերի ավտոմեքենանները
vtar

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպի «Քյարքիի» ոլորաններ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» (վարորդը` Ա. Հ., 1945թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշերի ավտոմեքենանները (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1957թ.):

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ. Դ.-ը (1964թ.) տեղում մահացել են:

Փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները