Քաղաքացին ընկել է փոսը (20 մ). վիճակը ծանր է

Օգոստոսի 10-ին, ժամը 13:29-ին...
ain

Օգոստոսի 10-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին (ծնված 1947 թ.) փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*