Քարաթափման վտանգը համատեղ ուժերով չեզոքացվել է․ աշխատակիցները պարգեւատրվել են

Իրականացվող կանխարգելիչ և վթարափրկարարական աշխատանքներն ավարտվել են:
ain

Նոյեմբերի 13-ին Արցախի Մարտակերտ-Վարդենիս մայրուղու քարաթափման վտանգ ներկայացնող տեղամասերում իրականացվող կանխարգելիչ և վթարափրկարարական աշխատանքներն ավարտվել են:

Նախատեսված 12 տեղամասի փոխարեն աշխատանքներն իրականացվել են 15 տեղամասում, և բոլոր հատվածներում քարաթափման վտանգը վերացվել է:

Աշխատանքները համատեղ իրականացրել են ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներից, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներից ու հրշեջ-փրկարարներից կազմված 20-հոգանոց խմբերը:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի քարաթափման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին գործնական և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար 1 աշխատակից պարգևատրվել է թանկարժեք նվերով, 8-ը` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրերով:

*

*