Քարաթափում՝ Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհին

Ճանապարհը երկկողմանի փակվել է:
Dilijan-qaratapum

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, միջպետական նշանակության (Մ6) Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի  սահման  ավտոճանապարհի  58-րդ կմ-ում (Հաղպատի խաչմերուկ) տեղի է ունեցել  քարաթափում:  Ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս պահին Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

*

*