Քարաթափում` Կապան-Քաջարան ավտոճանապարհին

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
qaratapum

Նոյեմբերի 6-ին` ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին Կապան-Քաջարան հատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարներն ու «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 16:15-ից ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

*

*