ՀՀ 3 մարզերում ուժգին քամին վնասներ է հասցրել

Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում գրանցվել են ուժեղ քամիներ:
ain

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին հանրապետության երեք մարզերում` Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում գրանցվել են ուժեղ քամիներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լոռիում ուժեղ քամիներ են գրանցվել եւ դրանց հետեւանքով երկու քաղաքներում` Ստեփանավանում եւ Տաշիրում ավերածություններ են արձանագրվել:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ` մարզում որեւէ ավերածություն չի գրանցվել:

Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դիլիջան քաղաքից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

 

*

*