ԱԻՆ. ուժգին քամին կարող է շարունակվել ևս 2 ժամ, խորհուրդ է տրվում դուրս չգալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ քամու հետևանքների առնչությամբ 15:40-ի դրությամբ դեռևս ահազանգեր չի ստացել:
qami

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ քամու հետևանքների առնչությամբ 15:40-ի դրությամբ դեռևս ահազանգեր չի ստացել:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին նախարարությունից:

«Կարող ենք ասել, որ դեռևս չեն ստացվել ահազանգեր: Ժամը 15:00-15:20-ի դրությամբ` ուժեղ քամի է գրանցվել Արմավիրի մարզում` 23 մետր/վայրկյան արագությամբ, ինչպես նաև Աշտարակ քաղաքում` 13-20 մետր/վայրկյան արագությամբ:

Երևանում քամին սկսվել է 8 մետր/վայրկյան արագությունից և զարգացել մինչև 20 մետր/վ»,-նշեցին ԱԻՆ-ից:

Հայտնեցին նաև, որ հնարավոր է ուժգին քամին շարունակվի ևս երկու ժամ:

«Հաստատ չէ, բայց կա հավանականություն, որ քամին կշարունակվի, Երևանում արագությունը զարգանա մինչև 21 մետր/վայրկյան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացներին խորուրդ է տալիս մնալ շինությունների ներսում»,- հավելեցին նախարարությունից:

«Արմենպրես»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ քամին Երևանում տապալել է ծառեր, քշել տանիքներ, կիսակառույց շենքերից պոկել շինարարական որոշ կոնստրուկցիաներ:

*

*