Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Լոռու եւ Շիրակի մարզերում

Քամու հետևանքով Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ։
karkut

Լոռու եւ Շիրակի մարզերում հունիսի  4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը  մեծ վնասներ են հասցրել: Քամու հետևանքով Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ։

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել նաև Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ։

*

*