Քամին վնասել է դպրոցի տանիքներն ու լուսամուտները, «Օպել» եւ «Մերսեդես» մեքենաները

Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին...
qami

Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց վնասվել է դպրոցի երեք մասնաշենքերից մեկի տանիքն` ամբողջությամբ (մոտ 410 քմ), մյուս երկուսինը ` մասամբ (մոտ 300 քմ):

Տանիքի կառուցատարրերն ընկել և վնասել են դպրոցի 11 պատուհանները և ներքևում կայանած «OPEL» մակնիշի 11 TT 811 և «Mercedes-Benz» մակնիշի 35 SV 422 պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:

*

*