84-ամյա քաղաքացին նետվել է Հաղթանակի կամրջից

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել
haghtanaki-kamurj (1)

Հուլիսի 22-ին` ժամը 12:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

*

*