Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել (լրացված)

Հունիսի 3-ին` ժամը 11:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
inqnahrkizum

Հունիսի 3-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փաստաբանական ծառայության աշխատակցի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դեռևս անձը չպարզված քաղաքացու (մոտ 40 տարեկան) ինքնահրկիզման փորձը:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն:

*

*