Բրազիլիայի քաղաքացին մոլորվել էր Սևաբերդ-Ակնալիճ հատվածում

Փրկարարները Սևաբերդ գյուղում հանդիպել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:
ain

Սեպտեմբերի 19-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 21:20-ին կապ է հաստատվել մոլորված քաղաքացի Քերն Թամիրիսի (1994 թ.) հետ և ճշտվել GPS կոորդինատները:

Ժամը 00:08-ին կրկին կապ է հաստատվել մոլորվածի հետ, ով հայտնել է, որ հանդիպել է 2 որսորդի, ովքեր իրեն տեղափոխում են Սևաբերդ գյուղ:

Փրկարարները Սևաբերդ գյուղում հանդիպել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:

*

*