Տավուշում հայտնաբերվել է երկու չպայթած արկ

Փրկարարները սահմանազատել են տարածքը:
taracq-sahmanzatel

Նոյեմբերի 12-ին` ժամը 17:49-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

*

*