ՊՊԾ գնդում, բացի Միայնակ գայլից, եւս երկու նոր վիրավոր կա

ՊՊԾ գնդում իրավիճակը կայունացնել չի հաջողվում։ Այսօր ավելի վաղ զինյալներից մեկի՝ Արայիկ Խանդոյանի վիրավորվելուց հետո կրակոցները չեն դադարում։
PPC

ՊՊԾ գնդում իրավիճակը կայունացնել չի հաջողվում։ Այսօր ավելի վաղ զինյալներից մեկի՝ Արայիկ Խանդոյանի վիրավորվելուց հետո կրակոցները չեն դադարում։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում:

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,- գրում է Ահարոնյանը:

Մեկ Մեկնաբանություն
  • Զինված խմբի երկու վիրավոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց — Armenian National Committee of America
    30 июля 2016 at 00:01

    […] գունդը գրաված զինված խմբի երկու անդամները, որոնք այսօր վիրավորում են ստացել ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով, […]

  • *

    *