Զինված խմբի երկու անդամները հետագայում առողջական ոչ մի խնդիր չեն ունենա

Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը։
zinvac-khumb-tujacner

Երեւանում ՊՊԾ գնդի մոտ այս գիշեր վիրավորված զինված խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը վիրահատվել են եւ ստացված հրազենային վիրավորումներն այնպիսին են, որ հետագայում նրանք ոչ մի խնդիր չեն ունենա: Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը։ Երկուսն էլ ոտքերի հրազենային վիրավորում են ստացել, մեկը՝ հրազենային կույր վիրավորում, մյուսը՝ հրազենային թափանցող վիրավորում ու կոտրվածք

Ներկայում երկու վիրավորներն էլ վիրահատվել են, նրանց վիճակը նորմալ է, համապատասխանում է հետվիրահատական շրջանին: Նշենք, որ այս պահին ոստիկանները հսկում են հիվանդանոցի մուտքը։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները