Ոստիկանությունը հերքում է՝ ՊՊԾ գնդում որեւէ գործողություն չի կատարվում

Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք:
sari-tax

Ոտիկանությունը հերքում է լուրերը, թե ՊՊԾ գնդի տարածքում հատուկ գործողություն է սկսվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դարձյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, հայտնելով.

«Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք:

Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ:

Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»:

Նա նաեւ հերքում է տեղեկությունը, թե արտերկրից դիպուկահարներ են բերվել։

«Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»:

Նման հայտարարություն այսօր մասնավորապես արել էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, թե իբր ռուս դիպուկահարներ են բերվել «Սասնա ծռերին» չեզոքացնելու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները