«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել

Օդանավում եղել է 173 ուղևոր։
pobeda,-airlines

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում  Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։

Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։

*

*