Հայտնաբերվել է ՀՀ ժամկետային զինծառայողի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքայինի դին։
zinvor-zohvel

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները  պարզելու ուղղությամբ։

*

*