Փլուզվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատը

Փլուզում Արամի 23 հասցեում. փրկարարները դեպքի վայրում են
hayastani-poqrik-ergichner-pluzum3 (1)

Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

hayastani-poqrik-ergichner-kentron-shinararutyun-yerevan2 (1)

*

*