Փլուզում՝ Էջմիածին քաղաքի շենքերից մեկի նկուղում. կա զոհ

«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել
shtap-ognutyun (1)

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցել փլուզում, կա տուժած.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

*

*