Փետրվարի 11-ից 17-ը ԱԻՆ ՓԾ-ում գրանցվել է 296 դեպք, որից 128-ը՝ արտակարգ

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 125 կենցաղային կանչ
ain-vostikanutyun-shtap

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 296 դեպք, որից 128-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է  125 կենցաղային կանչ, 61 հրդեհ, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 75 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 265 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 15 քաղաքացի:

*

*