Պետերբուրգի ծննդատներից մեկում վերելակ է ընկել․ 2 հայի վիճակը ծանր է

Տուժած տղամարդկանցից մեկը 28, մյուսը 35 տարեկան է:
verelak

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է Фонтанка-ն:

Տուժած տղամարդկանցից մեկը 28, մյուսը 35 տարեկան է:

Տղամարդիկ վերելակի ընկնելուց հետո բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներով ու ներքին օրգանների վնասվածքներով գտնվում են ծանր վիճակում: Նրանցից մեկին բժիշկները տեղավորել են շոկային վերակենդանացման բաժանմունքում:

Վերելակի ընկնելու նախնական պատճառը նորոգման աշխատանքների ընթացքում ճոպանի պոկվելն է: Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման  հոդվածով:

*

*