Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող...
zinvor-zohvel

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

*

*