«Զվարթնոց» օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ

Այն սահմանված կարգով հանձնվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։
zarder

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում մայիսի 17-ի  ժամը 14.00- սահմաններում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է կնոջ սեւ գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երեւույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց եւ այլ թանկարժեք իրեր:

«Պայուսակը եւ պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի եւ զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:

Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ եւ այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար»,-նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ։

*

*