Պայթյուն՝ Վանաձորում․ 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահները պարզում են` ինչ առարկա է պայթել, և որտեղից է այն հայտնվել տղայի մոտ։
shtapognutyun

«Sputnik Արմենիա»- Այսօր  Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորում ապրող 15-ամյա մի տղա։ «Sputnik Արմենիայի» տեղեկություններով` բուժհաստատությունում պարզվել է, որ պատանու դաստակներից մեկին հրազենային վնասվածք կա, մարմնի տարբեր մասերին էլ՝ բեկորային վնասվածքներ։

Պատանին հիվանդանոց է տեղափոխվել իրենց տնից, որտեղ իր սենյակում նռնականման առարկա է քանդել։ Հենց այդ ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղան վնասվածքներ է ստացել։ Տղայի տան անդամներն անմիջապես ահազանգել են 1-03։

Իրավապահները պարզում են` ինչ առարկա է պայթել, և որտեղից է այն հայտնվել տղայի մոտ։

«Sputnik Արմենիայի» տեղեկություններով՝ պատանին «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանի աշակերտ է։

*

*