Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներից մեկի՝ 8-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Տուժածների տարիքը՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25
paytyun-hyus-pox5

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ հավելելով, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծեցին ԲԿ-ից։

Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։

Ավելի վաղ հայտնել էինք  9 տուժածների մասին։ Պայթյունի նախնական պատճառը թթվածնի բալոնն է եղել։

***

22։11- Ըստ ԱԻՆ-ի փոխգնդապետի՝ տուժածները 8-ն են, 2 Իրանի քաղաքացիներ են, 3-ը՝ Ռուսաստանի, մյուսները՝ Հայաստանի։ Վիրավորներից մեկը ռեստորանի մենեջերն է։ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Քիչ առաջ ժամանել է նաեւ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ 

*

*