Պայթյուն՝ Հյուսիսային պողոտայում․ կա 9 տուժած — Երկիր Մեդիա

Պայթյուն՝ Հյուսիսային պողոտայում․ կա 9 տուժած

Նախնական տեղեկություններով՝ կան վիրավորներ։

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով՝ խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

hyuisayin-paytyun

*

*