Պայթյուններ եւ հրդեհ՝ Ռուսաստանում

Զինամթերքների պայթյուններից հետո տարածքում հրդեհ է բռնկվել:
paytyun

Այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի՝ Աչինսկ քաղաքից ոչ հեռու գտնվող զինապահեստներից մեկում: Զինամթերքների պայթյուններից հետո տարածքում հրդեհ է բռնկվել:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ միջադեպից հետո Կամենկա գյուղի 12 բնակիչ դիմել է բժշկական օգնություն ստանալու համար: Նրանցից 4-ը միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի պատճառ է դարձել կայծակի հարվածը:

Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի էր ունեցել երկուշաբթի: Այդ ժամանակ զոհվել էր 1, վիրավորվել՝ 12 մարդ:

*

*